Մարմնի խնամք
Գեղեցկությո՞ւն, թե՞... Խալեր
Մի ժամանակ խալերն ու տարբեր տեսակի նշանները, թե′ տղամարդկանց, թե′ կանանց համար հանդիսանում էին լավագույն զարդը: Կանայք իրենց դեմքին արհեստական խալեր էին նկարում, իսկ այսօր նորաձեւության պահանջները բոլորովին այլ են` խալերի նկատմամբ, կարելի է ասել, որս են սկսել:
Մասնագետները գտնում են, որ խալերը կոսմետիկ տեսանկյունից արատներ են: Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից մինչեւ նրա ծերությունը, եւ իրենց էությամբ դրանք առանձնապես վնասակար կամ վտանգավոր չեն: Դրանք շոշափելիս կարելի է զգալ կամ չզգալ` կարող է լինել մաշկի տակ կամ մաշկից մի քիչ բարձր: Իհարկե, խալերը, որոշ գործոնների ազդեցությունից, բարորակ գոյացությունից կարող են վերափոխվել չարորակի:
Պոկված խալը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի: Պետք է աշխատել արագ հեռացնել այն խալերը, որոնք անընդհատ մենք ինչ-ինչ պայմաններում վնասում ենք` գոտիով, ուսակապով, վզնոցով կամ հագուստի այլ էլեմենտներով, հատկապես, եթե այն մի քանի անգամ արյունահոսել կամ բորբոքվել է:
Ավելի լավ է ազատվել այն խալերից, որոնք հնարավոր չէ հագուստով պաշտպանել արեւից: Հավանականությունը մեծ է, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից արդեն մի քանի անգամ այրված խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության: Երբեք պետք չէ ինքնուրույն փորձել ազատվել խալերից: Ժողովրդական մեթոդներով երբեմն վերացնում են խալերը, բայց հնարավոր հետեւանքների համար ոչ ոք պատասխանատու չէ: Ուռուցքաբանները ամեն օր ընդունում են նման ինքնաբուժության զոհերի: Կարելի է ասել՝ այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են նման ծառայություններ` խալերը հեռացնելու: Բայց այնքան էլ խելամիտ չէ առողջությունը վստահել, ասենք, եռամսյա դասընթացներ անցած կոսմետոլոգին:
Անցանկալի խալերից պետք է ազատվել միայն բժշկի օգնությամբ, ով ունի համապատասխան մասնագիտություն ու փորձ: Բայց հաճախ, հատկապես կանայք, ձգտելով մաշկի կատարելության, հեռացնում են բոլոր խալերը` այրելով մաշկի բավական մեծ հատվածներ: Սա հատկապես վերաբերում է քառասունին մոտ կանանց, ովքեր ափսոսանքով են հիշում իրենց երիտասարդ մաշկը, բայց, միեւնույն է, արդեն մաշկը բնականաբար չի երիտասարդանալու, դրա համար պետք է ժամանակին կանգնել: Յուրաքանչյուր հեռացված խալից բծեր են մնում, իսկ եթե այրումը որակով չի կատարվել, այդ բծերն ունենում են մուգ շագանակագույն երանգ եւ համարվում են քիմիական այրման հետեւանք: Նման տանջալից պրոցեդուրայից հետո մաշկը միայն մասամբ է վերականգնվում: Երբեմն բոլոր ջանքերն իզուր են լինում, որովհետեւ հեռացված մեկ գոյացության փոխարեն առաջանում են մի քանիսը:
Մեր վերաբերմունքը խալերին ու այլ նորագոյացություններին պետք է լինի 2 ծայրահեղությունների մեջտեղում` պետք չէ անտարբեր լինել անընդհատ մեծացող խալերի հանդեպ, բայց նաեւ չարժե կուրորեն հետեւել մոդային ու ազատվել մաշկի վրա եղած ամենափոքր բծից: Մեր միակ խորհրդականը այս դեպքում պետք է լինի բժիշկը, եւ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի մասնագետի հետ խորհրդակցելուց հետո:
19.11.2009 Մեդ-Պրակտիկ
15.07.2014
ՀարգելիԿարեն,հնարավորէխալըհեռացնելառանցավելորդսպիների, սակայն, անպայման խալի բնույթը վերջնականապես պարզելուց հետո միայն:
Կարեն
12.07.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
